...

Դռնեդուռ մի ընկիր, Քադիրովից մի քանի գլուխ կուսակցական խնդրիր

Դռնեդուռ մի ընկիր, Քադիրովից մի քանի գլուխ կուսակցական խնդրիր

Լրատվամիջոցները տարածում են ոմն Արման Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը: Եթե կարճ ներկայացնենք նրա ասելիքը, ապա նա պնդում է, որ եղել է ՔՊ հիմնադիր անդամ, հեղափոխության համակիր, բայց հիմա հիասթափվել է և որոշել է անդամագրվել Վանեցյանի կուսակցությանը: Ահա հատված նրա գրառումից. «Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից (չշփոթել «զոմբիի» հետ)։ Բայց....

Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ և բոլորս քաջատեղյակ ենք։ Համոզված եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությունը այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։

Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»։

«ՉԻ». Մնում է պարզել, թե ում հանճարեղ ուղեղում է ծնվել այս տեքստը և ընդհանրապես այս պիառ քայլը:

Հեղափոխությունից կարելի է հիասթափվել, որ իշխանությունները մինչև հիմա չեն պատժել հանցագործներին: Հիմա այս տեղական նշանակության Տրոցկին գնում է Վանեցյանի մոտ, որ ի՞նչ անի: Երևի չի լսել, որ Վանեցյանը անգամ հրապարակավ է խոստովանել, որ կհամագործակցի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:

Երևի գնում է շնորհակալություն հայտնի, որ Վանեցյանի թեթև ձեռքով բոլոր հանցագործները հանգիստ հատեցին Հայաստանի սահմանը:

Վանեցյանը ուղիղ մեկ տարի առաջ հեռացավ կառավարությունից և հայտարարեց, որ կուսակցություն է բացելու: Մեկ տարվա ընթացքում կարողացավ պեղել և գտնել ընդամենը մի քանի հոգու, որոնք նախկին իշխանությունների օրոք եղել երրորդական դիրքերում և Արա Սաղաթելյանի հրահանգով գործուղվել են այս կուսակցությունից այն կուսակցություն: Հիմա կարծես այդ ռեսուրսն էլ սպառվեց և անցել են հասարակությանը ոչինչ չասող անուններին:

Առաջարկում ենք Վանեցյանին՝ այլևս դռնեդուռ չընկնի, այլ խնդրի, որ իր ընկեր Քադիրովը միանգամից մի 10 հազար կուսակցական նվիրի իրեն: Կապ չունի, որ ազգանունները կլինեն չեչենական: Մարդիկ կգրեն, որ ոգևորված էին հայկական հեղափոխությունով, ցանկանում էին գալ Հայաստան և այստեղ ապրել, բայց քանի որ հիասթափվել են, կանդամագրվեն Վանեցյանի կուսակցությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ