...

Դուք ընդդիմություն չեք, նվեր եք

Դուք ընդդիմություն չեք, նվեր եք

Հայտնի շրջանակներին սպասարկող մամուլը գրում է, թե իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգելեն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ: Այս թեմայի շուրջ Armlur-ը զրուցել է Արթուր Վանեցյանի հետ:

«Ես կարծում եմ, որ դա նպատակային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որը օգտվում է մարդու բոլոր իրավունքներից: Իսկ մարդուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը անթույլատրելի եմ համարում»:

«ՉԻ». Շատ հետաքրքիր մարտավարություն է: Սկզբում իշխանությունների մի անհեթեթ որոշման մասին բամբասանք ես տիրաժավորում, իսկ հետո սկսում ես դրա դեմ պայքարել: Եվ ամենակարևորը` քանի որ ոչ ոք նպատակ չի ունեցել նման որոշում կամ օրենք կիրառել, կարող ես ներկայացնել, թե իբր քո պայքարի արդյունքում դա կասեցվեց:

Փաստորեն, Վանեցյանն էլ գիտի, որ օրենքը հետադարձ ուժ չունի և անգամ եվրոպական դատարան հասնելու անհրաժեշտություն չէր առաջանա և հայաստանյան ցանկացած դատարան կվերացներ այդ օրենքի կիրառումը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Վանեցյանին: Կարծում ենք՝ իրականությունը ճիշտ հակառակն է: Իշխանությունը շահագրգռված է, որ Վանեցյանը զբաղվի քաղաքականությամբ: Նրա պես ընդդիմախոս ունենալը նվեր է ցանկացած իշխանության համար:

1.5 տարի է՝ ընդդիմություն է, իսկ գործունեության միակ գնահատականն է՝ ինչպե՞ս կարելի էր նման մարդուն վստահել ազգային անվտանգությունը: Համաձայնեք, որ նման ընդդիմադիրին պետք է աչքի լույսի պես պահել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ