...

Էդ հոտըմ ե՞ս

Էդ հոտըմ ե՞ս

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին բաց թողնելու այս մեխանիզմից կօգտվի։

Սակայն դա չի լուծելու Հայաստանի համակարգային խնդիրները, քանզի հիվանդ է ոչ թե մի առանձին անդամ, այլ ամբողջական մարմինը։

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։

Ձուկը գլխից է հոտած»:

«ՉԻ». Ինքն էլ չհասկանալով՝ Աշոտյանը խոստովանում է, որ ժամանակին իրենք հոտած են եղել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը սկսել էր հոտել, հետո դա տարածվել էր նախարարների վրա, այդ թվում՝ Աշոտյանի: Ինքն է ասում, մենք չենք ասում:

Ընդ որում, էնքան նեխած են եղել, որ մինչև հիմա սրանց վրայից հոտ է գալիս: Դրա համար է նաև օգտակար դիմակ կրելը, որ այդ նեխահոտը չշնչեք: Կորոնավիրուսին հավասար բան է:

Տեսական առումով Աշոտյանը արտառոց բան չի ասել. այո, ձուկը գլխից է հոտում: Ուղղակի չի հասկանում, որ առաջին հերթին մարդիկ իրենց մասին են մտածելու: Ու հետաքրքիր է, որ մինչև հիմա չեն ընդունում, որ 2018-ի հեղափոխությունը նաև իրենց հոտած լինելու արդյունքն էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ