...

«Էդ կոշիկը էժանով տուր՝ առնեմ, մենակ Չարբախում եմ հագնելու»

«Էդ կոշիկը էժանով տուր՝ առնեմ, մենակ Չարբախում եմ հագնելու»

Անդրադառնալով Երևանում տեղադրվելիք նստարանների հարցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե տրամաբանական է, որ այդ նստարանները, տեղից կախված, կարող են տարբեր գին ունենալ։

Եթե ադի-բուդի ծախող հայտնի Յոնջլախցի Վաղոն հայտարարեր, որ նույն ադի-բուդիի գինը կարող է տարբեր լինել, ասենք, Մալաթիայի շուկայում և Հյուսիսային պողոտայում՝ դա հասկանալի կլիներ (առավել ևս՝ որ Հյուսիսային պողոտայում դրա անունը կդնեին պոպ-կորն)։ Բայց երբ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե նույն նստարանը քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու դեպքում կարող է տարբեր գներ ունենալ՝ սա, մեղմ ասած, հիմարություն է։ Չէ՞ որ արտադրողի համար էլ է միևնույնը, թե որ թաղամասում կտեղադրվի նստարանը, տեղադրողի համար էլ։ 

Բայց եկեք չշտապենք պրն Ավինյանի հայտարարությունը հիմարություն անվանել․ մարդը սովորական ՔՊ-ական պաշտոնյա է, հետևաբար՝ նման անհեթեթություններ դուրս տալով իր ուղիղ պարտականություններն է կատարում։ Ու հանկարծ չասեք, թե «հիմարություններ դուրս տվող» և «ՔՊ-ական պաշտոնյա» բառակապակցությունները հոմանիշներ են։ Եթե անգամ փաստացի հոմանիշներ են՝ ձևակերպումները, միևնույն է, կարևոր են։ Նույն մարդուն ասես «համբալ»՝ կվիրավորվի, ասես «հետիոտն բեռնափոխադրումների ոլորտի անհատ ձեռներեց»՝ իրեն շոյված կզգա։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ