...

Էնֆիաջյանը ճիշտ էր Աշոտյանի մասով

Էնֆիաջյանը ճիշտ էր Աշոտյանի մասով

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։ Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։ Հատկապես զարհուրելի էր կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական տմարդի պահվածքը։ Այս խայտառակության բոլոր մասնակիցները թող հիշեն, որ շատ շուտով պատասխան են տալու, ու «հրամանն էինք կատարում» օտմազկեն որևէ նշանակություն չի ունենալու»:

«ՉԻ». Խոստովանենք, միշտ չէ, որ ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները թարգմանության և հոդաբախշ դարձնելու կարիք են զգացել: Օրինակ՝ երկու տարի առաջ նրանք շատ կոնկրետ գնահատական տվեցին Աշոտյանի գործունեությանը: Տեսեք՝ ինչ ճշգրիտ են հնչում հետևյալ բնորոշիչները. «Դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք։ Ամեն փայլուն բան չի, որ գլուխ է»։ Կամ՝ «Աշոտյանը կոլբայի մեջ աճեցրած բույս է»: Սրանք կարկառուն բարգավաճականներ Էնֆիաջյանի ու Զոհրաբյանի խոսքերն էին:

Եվ ամենևին զարմանալու չի լինի, եթե այդ «լերկ» գլխի մեջ ծնվի գաղափար, որ կարելի է պաստառ վերցնել ու գնալ, ի պաշտպանություն Ծառուկյանի պիկետ անել: Իսկ պաստառի վրա գրված կլինի՝ «նա այլևս դոդ չէ» կամ «չինական աստղացույցով պարոն Ծառուկյանը առաջիկա մի քանի ամիսը դոդ չէ, էշ նահատակ է»:

Ուրեմն Երանոսյանը և Գասպարյան Վովան խնդիր չունեն, Բազազը և Վարյանը խնդիր չունեն, Գրիգոր Գրիգորյանը և Սաշիկ Աֆյանը պետք է ազատ «ֆռֆռան», իսկ այսօրվա ոստիկանները, որ գործում էին եվրոպական բարձր չափանիշներին հարիր, պետք է պատասխան տան: Հասկացանք, որ ամեն փայլուն բան չի, որ գլուխ է, բայց այդ «օտմազկի» տակ չի կարելի ամեն ցնդաբանություն դուրս տալ:

Ճիշտ է, այսօր Աշոտյանը և Զարուհի Փոստանջյանը նույն ճամբարում են, բայց չի խանգարի, որ «Յութուբում» ևս մեկ անգամ դիտի, թե ինչպես են պատգամավորին հանում ընտրական տեղամասից: Հնարավոր է՝ անկեղծության պոռթկում ունենա և մի երկու տող էլ գրի Սերժի ռեժիմի անմարդկային դեմքի մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ