...

Երևանը Շամխորը և Տեղ գյուղը չէ

Երևանը Շամխորը և Տեղ գյուղը չէ

«Մենք արդեն ցույց տվել ենք, որ կարող ենք ցրտին և՛ վրաններում գիշերել, և՛ փողոցներ փակել»,- հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«ՉԻ». Խելոք մարդիկ միշտ հետևություն են անում իրենց հետ տեղի ունեցած ֆիասկոներից: Եվ միայն անմիտներն ու մազոխիստներն են, որ կրկնում են այն նույն սխալները, որոնք իրենց հիասթափություն, հեգնանք ու պարտություն են բերել:

Խոսքն այն մասին չէ, որ ընդդիմությունը չփորձի կրկին իշխանափոխության փորձ կատարել: Ընդդիմությունը միշտ պետք է փորձի դա անել: Խոսքը ժամկետների և եղանակային պայմանների մասին է: Ինչո՞ւ կրկին ձմռանը: Քանի հնարավոր է՝ հիմա սկսեք: Գուցե նոյեմբերին ինչ-որ բանի հասած կլինեք:

Բայց ոչ: Սպասում են, որ ջերմաստիճանը հասնի զրոյի, նոր միայն անցնեն գործի: Բա մեղք չե՞ն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որ վատ եղանակին պետք է փողոց դուրս գան, մեկ կամ երկու անգամ այցելեն վրաններում քնող իրենց մի քանի աջակիցներին: Մեծ մարդիկ են, կմրսեն ու կկորցնենք մեր վերջին հերոսներին:

Փողոցները նորից փակելու մասով. ավելի ճիշտ կլիներ մոռանայիք այդ խայտառակությունը: Երևանը Շամխորը կամ Տեղ գյուղը չէ, որ մի քանի տասնյակ մարդկանցով կարողանաք կոլապսի հասցնել քաղաքի երթևեկությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ