...

Մի աննախադեպ էլ սա է

Մի աննախադեպ էլ սա է

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է.  «50 քաղբանտարկյալ կա, նման թիվ երբեք չի եղել»:

«ՉԻ». Ոնց որ թե մի քիչ շատ ոգևորվեցիք: Խոսքը քաղբանտարկյալներ լինելու մասին չէ, այլ որ ասում եք, թե այդպիսի թիվ չի եղել: Հաստա՞տ: Թե՞ մտածում եք, որ նախկինում ընդդիմություն չի եղել, մենակ դուք եք, որ կաք:

Եկեք մի հատ հիշենք, թե նախկինում ինչ ծավալի քաղբանտարկյալներ ենք ունեցել: Դա այն ժամանակներն էին, երբ այս նույն Հայկ Մամիջանյանը իշխանություն էր: 

Մեջբերումներ անենք մամուլից:
***
«Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը, մինչև 15 օր վարչական կալանքի ենթարկված 86 մարդուց ազատ են արձակվել 48-ը», 01.03.2003
***
«ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության քարոզարշավի մասնակիցների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝ մարտի 5-ի ժամկետն անցնող վարչական ձերբակալությունների կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ: - «Ըստ վստահելի աղբյուրների, այս (ձերբակալվածների) թիվը հասնում է 200-ի: 35-ից ավելի ձերբակալվածներ դատապարտված են 15-օրյա կալանքի՝ համաձայն վարչական օրենսգրքի այն հոդվածի, որը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ էր արել համարել անվավեր», 28.02.2003
***
«Պաշտոնական վերջին տվյալներով, լսվել է 158 գործ: 69 դեպքում կիրառվել է տուգանել, իսկ 86 մարդ դատապարտվել են կալանքի», 27.02.2003
***
«Մարտի 1-ին Երևան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 407 մարդ, 184-ը՝ Երևանում, 223-ը՝ մարզերում»։
***
«Կալանքի է վերցվել 23 անձ, 50-ը ձերբակալվել են։ Երեք անձանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են Վարչական դատարան», 06.03.2008
***
«Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների փաստով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ևս 20 անձ որպես կասկածյալ ձերբակալվել է»:
***
«Այսօրվա դրությամբ, նախաքննության մարմնի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում մեղադրանք է առաջադրվել 97 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը», 13.03.2003:

Շարունակե՞նք, թե՞ հերիք է: Հայկ Մամիջանյանը մի հատ թող նորից ծանոթանա այս փաստերին, հետո թվաբանական գործողությունների միջոցով համեմատի, որ հաջորդ անգամ քաղբանտարկյալների մասին խոսելիս ավելի պատրաստված լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ