...

Երեկ ուրիշ բան էր ասում, այսօր՝ ուրիշ

Երեկ ուրիշ բան էր ասում, այսօր՝ ուրիշ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը (կամ՝ հրաժարականին), գրել է.

«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները:

Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ:

Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում»:

ՉԻ. Վերջ: Ընդամենը մեկ տարի առաջ Արթուր Վանեցյանը նախկին իշխանավորների կարծիքով, ընդամենը գործիք էր Նիկոլ Փաշինյանի ձեռքում, պատվեր կատարող, խամաճիկ, կամազուրկ և այլն: Նրա բիզնեսներն էին քննարկում, հայտարարում, որ Վանեցյանը քաղաքական պատվերներ է կատարում՝ նախկին պաշտոնյաների բիզնեսներում ստուգումներ անելու, ձերբակալություններ իրականացնելու համար:

Իսկ հիմա՝ աշխարհի ամենապետականամետ գործիչը դարձավ: Ամենաբարձր վարկանիշ ունեցողը, միակ մարդը, որը մտածում է հայրենիքի մասին: Մինչև հիմա նրա մասին ինչ ասել էին Աշոտյանն ու իր թիմակիցները, ընկնում է «ամնիստիայի» տակ: 

Այսինքն, հանրապետականների կարծիքով, կոռումպացված, թույլ, կամազուրկ պաշտոնյա համարվող ցանկացած ոք հենց հրաժարական տա, ուրեմն՝ ազնիվ ու հայրենասեր մարդ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ