...

Երեք հարց կրթության կառավարիչներին

Երեք հարց կրթության կառավարիչներին

Զգուշացնեմ՝ հարցերն ունեն ենթահարցեր...

1.  Հին Հայաստանի (1991-2018) հանրակրթության, ընդհանրապես կրթության ոլորտի բարեփոխումներին ծանո՞թ եք: Կա՞ արդյոք որևէ գնահատական, թե ինչ արդյունք արձանագրեցինք դրանց հետևանքով: Օրինակ՝ 12-ամյա կրթության համակարգն ի՞նչ տվեց մեր երկրին: Եթե բարեփոխումները, որոնք, ըստ դրանց հեղինակների պնդումների, արվում էին ազնվագույն նպատակներով, դրական որևէ արդյունք չեն տվել, ի՞նչն է պատճառը:

2. Նոր չափորոշիչներում հաճախ է հնչում ազատություն բառը, ինչը, անշուշտ, ողջունելի է: Բնականաբար դրական իրողություն է աշակերտակենտրոն կրթությունը, նույնքան դրական է ուսուցչի ստեղծագործական ազատությունը: Բայց ինչպե՞ս է իրականություն դառնալու այս գաղափարը մի երկրում, որտեղ ուսուցչի մասնագիտությունը, մեղմ ասած, ամենահարգվածը չէ:

3. Չափորոշիչների նոր կազմված նախագիծը պաշտոնակա՞ն փաստաթուղթ է, թե՞ դիմատետրի ջնջվող գրառում: Եթե պաշտոնական է, ինչո՞ւ է շարադրված այսքան անփույթ: Եվ արդյոք սա որոշակի վերաբերմունք չէ՞ պետական լեզվի հանդեպ:

Ձեզ ներկայացնեմ երկու հատված՝ ասածս լուսաբանելու համար:

1. Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության հայեցակարգի նախագծից.
«Ամեն հասկացությանը համապատասխան սահմանված չափանիշները սովորողի կարողունակությունների ձեռքբերման գնահատման հիմքն է»: (էջ 3) (Լեզվական բազմաթիվ վրիպումների մասին արդեն շատերն են գրել: Կարող եք կարդալ: Մ.Կ.):

2. Հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծից.

«Հիմնական դպրոց վերջնարդյունքներ
✔Հետազոտի հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման
ընթացքը, ձեռքբերումներին ու բացթողումները
✔հասկանա պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը,
դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
✔ցույց տա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը
համաշխարհային քաղաքակրթության մեջ
✔Զարգացնի քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների
հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու,
հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
տեսակետներն ու դիրքորոշումնեևը հիմնավորելու, որոշումներ
կայացնելու կարողություններն ու հմտությունները։
✔ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ»: (էջ 1) (Կետադրությունը կազմողներինն է: Ավելի աղաղակող օրինակներ էլ կան. կարող եք կարդալ չափորոշիչները: Մեջբերումներ չեմ անում՝ չձանձրացնելու համար: Մ.Կ.):

Հ. Գ. 1.Տեղեկացնեմ՝ ձեր սիրած մանիպուլյացիա բառի հայերեն համարժեքը ձեռնածությունն է: 

(շարունակելի)

Մարիամ Կիրակոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ