Էս մեկն էլ ու վերջ: Էլ Հայկ Մարությանի մասին էսօր չենք խոսելու:
Որ հայտարարվեց, թե Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը գլխավորելով, մեզ հետաքրքրեց, թե սա ինչ կուսակցություն է:
Չենք թաքցնում՝ չէինք լսել: Հիմա կուսակցությունները շնից շատ են, հնարավոր չէ բոլորի մասին իմանալ:
Մի քիչ բզբզեցինք ինտերնետը, ու ի՞նչ պարզվեց. որ մենք մի անգամ այս կուսակցության ղեկավարներից մեկին անդրադարձել ենք: Այդ անձնավորությունը հայտնի է նրանով, որ մի քիչ նման է Արա Պապյանին: Շատ է սիրում չստուգված, սուտ, ֆեյք տեղեկություններ տարածել, ինչի համար էլ դեղին քարտ էր ստացել:
Այնպես որ, Հայկ Մարության ջան, մինուսով սկսվեց ձեր նախընտրական պայքարը: Ավելի ճիշտ, դու՝ +1, Հայկ Գրիգորյանը՝ -1, արդյունքն առայժմ զրո է: