...

Երկու կողմդ էլ աշոտյան եղեք

Երկու կողմդ էլ աշոտյան եղեք

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մովսես Հակոբյանը վերջին մեխերն է խփում դավադիր ստահակի քաղաքական դագաղի մեջ: Սիկտիր եղեք, վիժվածքներ»:

«ՉԻ». Ամեն դեպքում, անգամ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում կրթության նախարար եք եղել, ի՞նչն էր խանգարում ցասումն ավելի քաղաքավարի արտահայտելուն: Եթե գրեիք՝ աշոտյան եղեք, ո՞վ չէր հասկանալու, որ ցանկանում եք՝ իշխանությունները անվերադարձ հեռանան: Ի վերջո, 2.5 տարի է՝ երբ մեկին հորդորում են հեռանալ, այլևս չեն օգտագործում թուրքական հայտնի բառը, այլ փաղաքշորեն ասում են՝ աշոտյան եղիր:

Հետաքրքիր է, եթե Կազանում Ալիևն ընդուներ 5+2 տարածքներ վերցնելու առաջարկը, ի՞նչ էպիտետներ էր Աշոտյանը պարգևելու Սերժ Սարգսյանին: Դժվար թե վիժվածք ասեր, քանի որ Սաշիկը իրեն իսկապես կտեղադրեր դագաղի մեջ, և այն քաղաքական դագաղ չէր լինի:

Եվ վերջապես, ո՛չ ներկա իշխանությունները և ո՛չ էլ նախկին իշխանություններն իրավունք չունեն մեկնաբանել Մովսես Հակոբյանի խոսքերը կամ գործունեությունը: Ըստ առաջինների՝ Հակոբյանը բանակի թալանչիներից էր, բայց չգիտես ինչու նրան վստահվեց բարձր պաշտոն, իսկ ըստ նախկինների՝ նա դավաճան է, քանի որ մնաց պաշտոնի և համագործակցեց Փաշինյանի հետ:

Այնպես որ, գոնե Մովսես Հակոբյանի պարագայում երկու կողմն էլ ճիշտ կանեն աշոտյան լինեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ