...

Ես իմ անուշ «Հայաստանի» արևահամ Նաոմին եմ սիրում

Ես իմ անուշ «Հայաստանի» արևահամ Նաոմին եմ սիրում

Ամռանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, «Հայաստան» դաշինքը սև ու սպիտակ ֆիլտրով ֆոտոշարք էր հրապարակել

ArmDaily.am-ը հայտնում է, որ այս ֆոտոշարքի համար Հայաստան է հրավիրվել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի լուսանկարիչը։ Նրան կարողացել են գտնել Ռոբերտ Քոչարյանի կրտսեր հարս, երգչուհի Սիրուշոյի կապերի միջոցով։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս ֆոտոշարքի համար 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել։ 

«ՉԻ». Լավ, լավ, հանգիստ, պետք չի քաղաքականացնել այս լուրը: 100 հազար դոլարն ի՞նչ է. հաշվեք, որ Քոչարյանը մի անգամ չի գնացել Աֆրիկա՝ ճագար խփելու, էդ տնտեսված փողով Նաոմիի լուսանկարչին է կանչել: Ջեբի փող է: 

Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ Քոչարյանը չցանկացավ նախկին ղեկավարների հետ դաշինքով մասնակցել ընտրություններին: Որովհետև լուսանկարչի փողն արդեն «սֆթուց» տվել էր, պայման էր դրել, որ էդ ֆոտոսեսիայում ինքը պետք է խոշոր պլանով երևա: Իսկ որ դաշինքով մասնակցեր, արանքում կորելու էր, համարեք, փողն էլ հետը կկորեր:

Բայց մի խորհուրդ տանք Քոչարյանին. հաջորդ անգամ ժլատություն մի արա, 150 հազար դոլար տուր, միանգամից Նաոմի Քեմփբելին Հայաստան բեր, հետը նկարվիր: Չնայած, չէ, շառ մոմենտ է. Նաոմիին «սև հովազ» են ասում, կարող է, Քոչարյանը պահի տակ հրացանը վերցնի, բռնի, գյուլլի, մյուլլի, նոր նկարվի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ