...

ԺԵԿ-ի պետին չմոռանաք

ԺԵԿ-ի պետին չմոռանաք

«Հայաստան» դաշինքը Սահմանադրության օրվա առթիվ հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերն ու իրավունքները իրական և շոշափելի դառնան Հայոց պետականության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»։

«ՉԻ». Գրել, գրել էիք, կարող էիք նաև ավելացնել, որ չեք խնայի ձեր կյանքը հանուն Սահմանադրության ամեն բառի ու ստորակետի: Պատրաստ եք հանուն ամեն նորմի պահպանության անհավասար պայքար մղել այն խախտողների դեմ:

Մի տողով էլ կարող էիք խոստանալ, որ իշխանության գալու դեպքում պատասխանատվության եք կանչելու ԺԵԿ-ի այն պետին, որը Քոչարյանին բնակության կեղծ տեղեկանք տվեց: Շեշտեիք, որ ձեզ համար Սահմանադրության խախտման դեպքը վաղեմության ժամկետ չի ունենալու:

Կարող էիք նաև ՀԳ գրել ու խոստանալ, որ հետաքննելու և գտնելու եք այն գլխավոր մեղավորին, որը շան տեղ չդրեց 2003 թվականի ՍԴ որոշումը և 2004 թվականին վստահության հանրաքվե չկազմակերպեց:

Այդքանը խոստանալուց հետո չէր խանգարի նաև խոստանալ, որ ցմահ ազատազրկման կդատապարտեք նրանց, ովքեր 2008 թվականի մարտին նախ ոտնձգություն կատարեցին քաղաքացիների անօտարելի իրավունքի՝ հանրահավաքներ անելու դեմ, իսկ հետո բլդուխ արեցին ՍԴ դատավորներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ