...

Էս ո՞ւմ տեղը չես բերում

Էս ո՞ւմ տեղը չես բերում

Այսօր բուհերից մեկի նախկին դասախոսը հայտնել է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը արդեն 8 ամիս է՝ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը չի կատարում և իր իրավունքները ոտնահարվել են: «Ինչի՞ մասին է խոսքը, ես չգիտեմ: Դուք ինձ երևի տեղը չեք բերում, չեք ճանաչում»,- արձագանքել է Վահրամ Դումանյանը:

«ՉԻ». Ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, կարելի է ասել, որ կրթության նախարարը համարյա կիրթ է պատասխանել: Լավ է, չի ասել՝ կարող ա՞ ծնունդդ ա, կամ՝ ապե, մի հատ քեզ թափ տու:

Իսկ այսպես, ընդամենը տեղը չբերելու մասին հարցադրում է արել, որը լիովին համապատասխանում է 3-րդ մասի և Արեշից դեպի Էրեբունի տանող քուչեքի կոնվենցիաներին:

Բա որ նախկին դասախոսին որպես սպորտի նախարար պատասխաներ. առնվազն ձախից ապերկոտ էր հասցնելու:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   550 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ