...

Գուշակեք այս խոսքերի հեղինակին

Գուշակեք այս խոսքերի հեղինակին

«Ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի, բայց ոչ ստիպողաբար»:

«ՉԻ». Դե գուշակեք, թե ով է այս խոսքերի հեղինակը: Այ մարդ, ասինք՝ չէ էլի, нет, Գալուստ Սահակյանը չի: Հասկացանք, մարդը 15 տարի առաջ ասել էր, թե բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ, բայց հո չէ՞ր ասել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պետք է շարունակի իր փառահեղ մտքերը կրկնել:

Կամ էլ Գալուստ Գրիգորիչը Վահրամ Դումանյանի խորհրդականն է, խորհուրդ է տալիս, թե ինչպես պատասխանել այս կամ այն հարցին:

Կամ էլ Գալուստ Սահակյանի հոգին պատսպարվել է Վ. Դումանյանի մարմնում: Հոգիների տեղափոխություն է սա կոչվում, նույնիսկ Վիսոցկին երգ ունի սրա մասին: 

Ուսուցիչների վիճակն է բարդ լինելու. իրենց ոչ ոք չի ստիպելու, բայց պարտադիր պիտի պատվաստվեն: Ո՞նց են տակից դուրս գալու, չգիտենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1024 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ