...

Կրթության շլանգբաումը

Կրթության շլանգբաումը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Բրյուսովի համալսարանի, Ֆիզկուլտ ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միավորման նախագծին, ասել է. «Երեք շենքն էլ պահպանվելու են, մնալու են այնտեղ, որտեղ մնում են. ոչ մի տեղափոխություն, ոչ մի նոր սենյակներ...չկա նման բան»:

«ՉԻ». Ոնց որ թե ոչ ոք չի ահազանգել, թե երեք համալսարանների շենքերը լցնելու են բեռնատարներն ու տեղափոխեն, օրինակ՝ Համզաչիման: Ընդհակառակը, հենց համալսարաններն են որոշել տեղափոխել, միավորել, կրճատել ու էլի ինչ-որ բաներ՝ այդ շենքերն ազատելու և դրանք բիզնես նպատակների ծառայեցնելու համար:

Այսինքն՝ նախարարը հերքում է մի բան, որը գոյություն չունի: Իբր թե չի ջոկում, թե համալսարանների հետ կապված քննադատությունն ինչի մասին է: Իրեն դրել է այգիները ջրող պարագայի տեղ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ