...

Էս տղուն հերիք է տեղից տեղ տշեք

Էս տղուն հերիք է տեղից տեղ տշեք

Երեկ Արգիշտի Քյարամյանը ազատվել է ՊՎԾ պետի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այսօր նա ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ:

«ՉԻ». Սա լրիվ «Ծերունի ավազակները» ֆիլմից է: Այնտեղ Յուրի Պրոսկուդինին ծանոթով տեղավորում են սոցապ բաժնի պետ, հետո այնտեղից նույն իր հովանավորը նրան դասավորում է քննչական կոմիտեում, որտեղ Պրոսկուդինը հայտնում է, որ մտադիր չէ երկար մնալ քննչականում, քանի որ իրեն այդտեղ դուր չի գալիս:

Ենթադրում ենք, որ Արգիշտի Քյարամյանն էլ Պրոսկուդինի պես հզոր հովանավոր ունի, որը նրան ՊՎԾ-ից հանել, տարել է քննչական կոմիտե, մարդը գնացել է այնտեղ, երևի քննչականում իր կաբինետը իրեն դուր չի եկել, պատերի սվաղը տեղ-տեղ թափած է եղել, համակարգիչը I-5 է եղել, պարկետը ճռճռացել է... մի խոսքով, դուրը չի եկել, զանգել է հովանավորին, թե բա՝ ձյաձ ջան, էս քննչականը լոքշ տեղ ա, չդզեց ինձ, ձյաձն էլ ասել է՝ հարց չկա ապեր, կուզե՞ս ԱԱԾ ուղարկեմ, ցենտր տեղ ա, տիխարի, հանգիստ՝ ո՛չ մարդ ա մտնում, ո՛չ դուրս գալիս, ընդամենը շաբաթը մեկ պիտի հայտարարես, որ էսինչը Հայաստանից փախել է ու հետախուզում հայտարարես: 

Ու այս ջահելին ձյաձի պայմանները բավարարել են, ու այդպես նա նշանակվել է ԱԱԾ պետ: Բայց միայն թե մի մտածեք, թե կայֆավատ ենք լինում: Հաստատ այսպես էլ եղել է: Իսկ եթե կայֆավատ անող կա, ապա դա իշխանությունն է: 

Հ.Գ. Բայց առաջ չանցնենք իրադարձություններից. բացառված չէ, որ վաղը Արգիշտի Քյարամյանին նշանակեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ