...

Էշով եկավ, վեշով գնաց իջևանցին․․․

Էշով եկավ, վեշով գնաց իջևանցին․․․

Պարզվում է՝ «էշով ակցիայի» հեղինակ Սևադա Ղուկասյանը սուտ մատնության մեղադրանքով երկու ամսով կալանավորվել է։ Ճիշտն ասած՝ լավ է պրծել։ Նա, եթե հիշում եք, իր հայրենի Իջևանից էշ էր բերել Երևան և ասում էր, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին թարս նստեցնել այդ էշին ու Իջևան-Ղազախ ճանապարհով ուղարկել Ադրբեջան։ Այսինքն՝ իրավապահները հանգիստ կարող էին քրեական գործ հարուցել շատ ավելի ծանր հոդվածներով։ Մարդկանց թրաֆիքինգ, անօրինական բեռնափոխադրումներ, չլիցենզավորված տրանսպորտային միջոցի (էշի) ապօրինի շահագործում և այլն։ Իսկ նրան ընդամենը սուտ մատնության համար են կալանավորել՝ իբր ասել է, թե ոստիկաններն իր ատամը ջարդել են։ Մինչդեռ չեն ջարդել, մի թեթև կոտրել են։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2790 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ