...

Եթե մենք սովորեինք բայերի ժամանակները

Եթե մենք սովորեինք բայերի ժամանակները

Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մեղավոր զգո՞ւմ է իրեն, որ 44 օրերի ընթացքում հասարակությանը, այսպես ասած, կեղծ տեղեկատվություն է տրամադրել, ասել է. «Ես որևէ կեղծ տեղեկատվություն չեմ տրամադրել: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք», դրանք տարբեր բաներ են»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցնում է բարոն Մյունհաուզենին: Վերջինս պատմում է, թե ինչպես է իր մազերից բռնած, իրեն ճահիճից դուրս բերել և այդպիսով փրկվել: Երբ հարցնում են, թե ինչպես կարող է իր պատմածը ապացուցել, պատասխանում է. «Բայց չէ՞ որ ես ողջ եմ»:

Իհարկե, Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի օրերին ընդամենը տեղեկատվություն էր հայտնում: Տեղեկատվություն, որը նրան տրամադրում էին ՊՆ-ն, Գլխավոր շտաբը, գուցե՝ կառավարությունը: Այդ առումով նրա պատասխանատվությունը պատերազմի պարտության համար նվազագույն է: Տեքստ է, տվել են, նա էլ կարդացել է:

Բայց մյուս կողմից լավ չի, որ բառախաղերի միջոցով այսպիսի մանիպուլյացիաների է դիմում: Ոչ ոք նրան չի մեղադրել «հաղթելու ենք» արտահայտության համար: Եթե նույնիսկ գրեր՝ «հաղթում ենք», էլի ոչ ոք չէր մեղադրի, որովհետև այդ արտահայտությունները ոչ թե տեղեկատվություն էին, այլ՝ կարգախոս, հեշթեգ, ոգևորող ինչ-որ բան:

Բայց ահա Հադրութը, Հադրութի շրջանի գյուղերը կորցնելու մասին այդպես էլ որևէ խոսք չի ասել, որ թշնամին Շուշիում է, էլի բան չի ասել: Սա թողած, ընկել է «հաղթելու ենք» արտահայտության իմաստն է բացատրում: 

Սովորեք հայոց լեզու և զգյոռբագյոռ: Հոլովները, բայերի ժամանակները, բոլորը պետք է լավ սովորել, որ հետո չասեք, թե մեզ խաբել են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ