...

Եթե ողջ ես, ուրեմն՝ նորմալ է

Եթե ողջ ես, ուրեմն՝ նորմալ է

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ասել է. «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ։ Եթե գնացել եկել եմ, ուրեմն նորմալ է»:

«ՉԻ». Էն երկու երիտասարդները, որոնք հայտնվել էին ադրբեջանցիների մոտ, իրենք էլ են եկել: Ուրեմն՝ նորմալ է: Եթե չգային, նորմալ չէր լինի:

Փաստորեն, նորմալ է համարվում մի ճանապարհ, որով անցնելիս ադրբեջանցիները կարող են քեզ կանգնեցնել, ստուգել մեքենայի ներսը, վիրավորել, հայհոյել, դանակ ճոճել: Ու որ այդքանից հետո մարդկանց բաց են թողնում, դե հա, նորմալ է, ի՞նչ է եղել: 

Ամենաարտառոցն այն է, որ հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ադրբեջանցիների քթի տակով է գնում-գալիս գործերով: Սրանից ավելի աննորմալ բան չկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ