Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Դրանից հետո Կառավարությունում չեն ընդունել նախագահի առարկությունները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ վարչապետի առաջարկությանը և հիմնավորումներով միջնորդությունը հետ են ուղարկելու:
«ՉԻ». Ուզո՞ւմ եք՝ ասենք, թե այս սերիալի շարունակությունը ոնց է լինելու: Ուրեմն՝ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձնելու է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանն իր առարկությանը հետևած՝ կառավարության առարկություններով միջնորդությունը:
Դրանից հետո Կառավարությունը չի ընդունելու նախագահի առարկությունները՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը նախագահի առարկությանը հետևած՝ կառավարության առաջարկություններով միջնորդության առարկությունը:
Հետո, դժվար է, բայց համբերեք, Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձնելու է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանն իր առարկությանը հետևած՝ կառավարության առարկություններով միջնորդության առաջարկությանը հետևած իր առարկության՝ կառավարության միջնորդության նոր առաջարկը....
Թե մինչև որտեղ կհասնի այս շղթան, չգիտենք: Հլը որ Կառավարությունն ու Նախագահականը «չորրորդ լևելում են»: Հենց հասնեն 12-րդ «լևել», էս սաղ ջրվելու է, որ նորից սկսեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: