...

Տհաճ զուգադիպություն

Տհաճ զուգադիպություն

Սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, իսկ հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նորանկախ Հայաստանի և Արցախի պատմության մեջ սա կլինի առաջին դեպքը, երբ Հայաստանի ղեկավարությունից չեն մասնակցելու Արցախի անկախության օրվա միջոցառումներին:

«ՉԻ». Իհարկե, սա հպարտանալու որոշակի տեղիք տալիս է. ի վերջո, աննախադեպ փաստ է: Վերջին երեք հազար տարում նման բան չէր եղել: Սա կլրացնի այս իշխանությունների աննախադեպ փաստերի ոսկե ֆոնդը:

Միայն թե չարամիտներին ու չարախոսներին միանգամից հիասթափեցնենք. չմտածեք, թե պատճառն այն է, որ Արցախ գնալը կարող է դժկամությամբ ընդունվել Ադրբեջանի կողմից: Իրենք էլ որպես պատասխան, ինչ-որ մի ղալաթ անեն մեր տարածքներում:

Ոչ, պարզապես Նիկոլ Փաշինյանը մեկնեց արձակուրդ ու բոլորովին պատահաբար, կարելի է ասել՝ թարսի պես, Արցախի անկախության օրը համընկնում է այդ արձակուրդի օրերի հետ: Որ այդ արձակուրդը չլիներ, հաստատ գնալու էր: Այս տարածաշրջանում՝ կասկածող չկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ