Ներկայացնում ենք ավարտվող 2021 թվականի գլխավոր իրադարձությունների թոփ-10 վարկանիշը:
1. Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստանն է ու վերջ» կարգախոսը վերածեց «Արցախը Հայաստանն է ու վե՞րջ» կարգախոսի:
2. Խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը վստահ և բարոյական հաղթանակ տարավ:
3. Հայկ Մարությանի ստատուսների լայքերը գերազանցեցին Նիկոլ Փաշինյանի լայքերի քանակին:
4. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար Արթուր Ղազինյանը 15 անգամ առաջադրվեց ու մի այդքան էլ չընտրվեց (շարունակելի):
5. Ալեն Սիմոնյանը Հունաստանում մասնակցեց «Երբ պարում են աստղերը» շոու-ծրագրին և շահեց գլխավոր տենդերը:
6. ՀՅԴ-ն 130-րդ անգամ մասնակցեց «Ո՞վ է ուզում փրկել հայրենիքը» հեռուստապրոյեկտին և 130-րդ անգամ անընդմեջ դուրս թռավ առաջին փուլից:
7. ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ արժանացան բռնցքամարտի, խառը կռվի, ձեռնամարտի սպորտի վարպետների կոչման:
8. Իշխանությունները խորհրդարանում փոքրիկ միջանցք տվեցին լրագրողներին, մնացած միջանցքների մասով բանակցությունները շարունակվում են:
9. Հայաստանի և Վիլսոնի քարտեզների տարբերությունների աճը:
10. Արմեն Սարգսյանի այցը Վիետնամ: