...

Նրանք՝ մեդիատեռորիստ, դուք՝ մեդիաանգրագետ

Նրանք՝ մեդիատեռորիստ, դուք՝ մեդիաանգրագետ

«Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարևոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։

«Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։

Ահա այսպիսի մեկնաբանություններ է արել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցերին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Արցախ:

«ՉԻ». Իշխանական պատգամավորներին հաց ու ջուր չտաս, թողնես՝ խոսեն մեդիատեռորի մասին:

Իսկ մեդիաանգրագետների մասին՝ ոչ մի խոսք: Չեն խոսում այդ մասին, որովհետև այդ դեպքում հիմնական թիրախը հենց իրենք կլինեն:

Պատգամավորը, պարզվում է, արդեն մի քանի օր է՝ չի տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում:

Օգոստոսի 30-ից Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ, այդ մասին գրել են բոլոր լրատվամիջոցները, բայց պատգամավորը տեղյակ չէ: Այսինքն՝ կարելի է փաստել, որ նա մի քանի օր լուրեր չի կարդացել:

Բայց հաջորդ հարցին պատասխանելիս բացահայտվում է, որ լավ էլ կարդացել է, պարզապես մեդիաանգրագիտության պատճառով չի հասկացել, որ անցյալ կամ նախանցյալ տարվա լուրեր է կարդում, որտեղ նշված է, թե Ալեն Սիմոնյանը Արցախում է:

Առաջարկում ենք ՔՊ-ի խոսնակ Արթուր Հովհաննիսյանին ևս մեկ անգամ հանդես գալ մամուլի հաղորդագրությամբ: Ասել, որ մեդիատեռորիստները մտել են Ասլանյանի հեռախոսի կարգավորումների մեջ և նրան անցյալ տարվա լուրեր հրամցրել: Տեռորիստներից ամեն ինչ սպասելի է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ