«Եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, 44-օրյա պատերազմը այլ ելք կունենար ու այլ ժամկետներ»,- այսօր Եռաբլուրում հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«ՉԻ». Չէ, իսկապես ցուրտը տարել է ոմանց: Փաստորեն, ըստ ԳՇ պետի տրամաբանության, եթե աստված մի արասցե կրկին պատերազմ լինի և այն տևի ասենք՝ 120 օր, և մենք պարտվենք, կստացվի, որ հետևություններ ենք արել անցած տարվա պատերազմից:
Ի՞նչ հետևություններ եք արել: Կամիկաձե ԱԹՍ-ներ եք գնե՞լ, թե՞ ՀՈՊ արդյունավետ միջոցներ: Հետախուզությո՞ւնն է արդյունավետ աշխատել և ներկայացրել հարձակման ժամկետները և ուղղությունները: Իհարկե՝ ոչ: Գուցե ՄՈԲ-ը չձախողվեց և կրկին չմնացի՞նք ջոկատների հույսին: Պետք է հիասթափեցնենք գեներալին, բայց հենց այդպես էլ եղել է:
Ինչպես ապրիլյանի դեպքում, այնպես էլ անցած տարի, հայ ժողովուրդը բանակի համար ուտելիք, հագուստ ու դեղեր էր հավաքում:
Իմիջիայլոց, Դավթյանի նախորդը՝ Օնիկ Գասպարյանը, վաղուց հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը զեկուցել է՝ պարտվում ենք, պետք է կանգնեցնել պատերազմը: Այսինքն՝ գրեթե խոստովանել է, որ ապրիլյան պատերազմի համեմատ դրական տեղաշարժ չկա, չկան սերտած արդյունավետ դասեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: