...

Գեներալը պարտությունը խառնել է կապիտուլյացիայի հետ

Գեներալը պարտությունը խառնել է կապիտուլյացիայի հետ

«Եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ»:

Մտքի հեղինակը Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանն է:

«ՉԻ». Լավ է, որ բավարարվել է միայն այս փաստարկով, կարող էր, չէ՞, շարունակել՝ հաղթելու ենք:

Արտակ Դավթյանը կադրային զինվորական է, ուսանել է տարբեր ակադեմիաներում, որտեղ ուսուցանում են նաև պատմություն առարկան: Թերևս հաճախ է բաց թողել այդ դասերը և չգիտի, որ պարտադիր չէ՝ պարտության արդյունքում հակառակորդի դրոշը կանգնեցվի պարտվողի մայրաքաղաքում:

Արտակ Դավթյանի հետ գուցե հնարավոր լիներ համաձայնել, եթե նա վիճարկեր կապիտուլյացիայի վերաբերյալ պնդումը: Այո, կապիտուլյացիայի դեպքում դրոշը կանգնեցվում է, բայց նա վիճարկում է պարտության իրողությունը:

Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Իսրայելը երբեք չի հաղթել արաբական պետություններին, քանի որ իր դրոշը չի կանգնեցրել Կահիրեի, Դամասկոսի կամ Բաղդադի կառավարական շենքերի տանիքներին:

Ընդհանրապես կարելի է այլընտրանքային պատմություն գրել և նորովի շարադրել հայ ժողովրդի պատմությունը: Օրինակ, ըստ այդ պատմության, պարտություն չենք կրել 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ, քանի որ թուրքերը իրենց դրոշը չհասցրին Երևան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ