«Շատ քաղաքացիներ կարող են ուրախանալ, թե վերջապես թալանչիներին կբռնեն, բայց այդ օրենքը կարող է հենց իրենց վերաբերել։ Թող փորձի նա քաղաքական հայտարարություն անել, անմիջապես նրա դեմ կկիրառեն այդ օրենքը։ Հայկական ընտանիքների համար տունը, օջախը բարձր արժեքներ են, ասում են չէ՝ սամասուդներ․․․ Հիմա, երբ այդպիսի քայլերի կգնան՝ կտեսնենք և՛ սամասուդներ, և՛ վենդետաներ»,- Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրի ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«ՉԻ». Վանեցյանին թվում է՝ մարդիկ տառաճանաչ չեն, հիմա էլ վաղ միջնադար է, և նրանց կարելի է վախեցնել վհուկների որսի մասին հեքիաթներով:
Ապօրինի գույքի առանց դատավճռի բռնագանձման մասին օրենքի գործիքակազմը հայ ընտանիքների և օջախների դեմ չէ: Այդ օրենքը նրանց է վերաբերելու, ովքեր տարիներ շարունակ աշխատել են պետական համակարգում, երբևէ չեն զբաղվել բիզնեսով, բայց երջանիկ պատահականությամբ այսօր բանկերում միլիոններ, տասնյակ բիզնեսներ և անշարժ գույքեր ունեն: Օրինակ՝ ինստիտուտը ավարտելուց հետո մարդը աշխատել է անվտանգության համակարգում և միայն այնտեղ, բայց միլիոնատեր է: Հարցնում են ինչպես, ասում է՝ ես կապ չունեմ, հորս հարստությունն է: Հարցնում են՝ հորդ որտեղից, բայց չեն ստանում հոդաբախշ բացատրություն:
Եվ այո, այդ օջախներում կարող են խնդիրներ առաջանալ: Ուստի Վանեցյանի ասածը խիստ մասնավոր է և վերաբերում է իրեն ու իր նոր շրջապատին: Եթե կպնեք մեր հարստությանը, կդիմենք վենդետաների ու սամասուդների: Այսինքն՝ կոնկրետ սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ օրենքի պահանջները չեն կատարելու և լուրջ դիմադրություն են ցույց տալու, որպեսզի պահպանեն իրենց հարստությունը:
Եթե դժվար է ապացուցել Վանեցյանի օտարերկրյա գործակալ լինելու իսկությունը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ապա նրա՝ հատկապես հեղափոխությունից հետո իրականացրած բիզնես գործունեությունը պետք է դառնա իրավապահների հատուկ ուշադրության առարկան: Եվ թող դրանից հետո իրեն ընտանիքում սամասուդ անեն անհեռատես քաղաքականության արդյունքում ընտանեկան հարստությունը թիրախ դարձնելու համար: