...

«Գազելի» վարորդ, քաշի աջ, կանգնի՛

«Գազելի» վարորդ, քաշի աջ, կանգնի՛

Պարզվում է՝ պարեկային ծառայությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տուգանել է 35 հազար դրամով։ 25 հազար՝ առանց D կարգի վարորդական իրավունք ունենալու «Գազել» վարելու, և 10 հազար՝ ամրագոտի չկապելու համար։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պարեկային ծառայությունից մոտ 3 ամիս պահանջվեց՝ պարզելու համար, թե արդյո՞ք բոլոր հեռուստաալիքներով ցուցադրված կադրերում իսկապես Տիգրան Ավինյանն է, և արդյո՞ք ամրագոտի չի կապել։ Խնդիրն այն է, որ փաստորեն առանց համապատասխան վարորդական իրավունքի մեքենա վարելը տուգանվում է, իսկ առանց համապատասխան մանդատի մի ամբողջ միլիոնանոց քաղաք «վարելը»՝ ոչ։ Էլ չենք խոսում այն մասին, որ գիտակցաբար, հրապարակավ, բացահայտ ցինիզմով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված ցանկացած օրինախախտում ոչ թե սովորական զանցանք է, այլ առնվազն խուլիգանություն։

Բայց մեր մեջ ասած՝ Տիգրան Ավինյանը շատ հանգիստ կարող է չվճարել տուգանքը։ Դրա համար առանձնապես շատ բան պետք չէ․ կդիմի Դոգին, նա էլ եթեր կմտնի ու մի լավ կնախշի պարեկային ծառայության պետին, ու վերջ՝ տուգանքը «կջրվի»։ Չնայած՝ երևի վճարելն այնուամենայնիվ ավելի էժան կնստի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ