...

Գիշերը SMS են գրել

Գիշերը SMS են գրել

Այսօր առավոտյան մենք արթնացանք հերթական նոր Հայաստանում: Կամ՝ մի քիչ ավելի նոր Հայաստանում: Գորիս-Կապան ճանապարհին բարով-խերով ճանապարհ դրեցինք: Գիշերը սրա մասին ավետեց ԱԽՔ-ը, իսկ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող մեր քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր-M2 ավտոճանապարհով և այստեղով իրականացնել երթևեկությունը»:

Լավ, ընդունենք, ստիպված էինք այս ճանապարհը հանձնել Ադրբեջանին, քանի որ դրա դիմաց պետք է իրենց միջանցք տայինք, ինչպես Փաշինյանն այսօր հայտարարեց: Այսինքն՝ Ադրբեջանն ասել է՝ դուք Հայաստանի հյուսիսից դեպի հարավ իմ տարածքով եք անցնում, դուք էլ ինձ տարածք տվեք դեպի Նախիջևան, մերոնք էլ ասել են՝ չէ:

Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. այն, որ Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով է հայկական կողմին տեղեկացրել, որ գիշերվանից մաքսային, անձնագրային լիակատար հսկողություն են իրականացնելու Գորիս-Կապան ճանապարհին: Այսինքն՝ Հայաստանի տարբեր հատվածներն իրար կապող միջպետական կարևորագույն ճանապարհի հարցը ոչ պաշտոնական ձևերով են լուծում: Ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ճանապարհային քարտեզ է ընդունվում, ոչ թե միջնորդների մասնակցությամբ քննարկումներ են լինում, ոչ թե Ադրբեջանը պաշտոնական հայտարարություն է անում, այլ ոչ պաշտոնական ծանուցմամբ:

Արդեն հասել ենք նրան, որ ադրբեջանցիները նույնիսկ մի հատ իրավական ձևակերպում էլ չեն տալիս իրենց պահանջներին կամ մտադրություններին: Երևի sms են ուղարկել իշխանություններին, որտեղ գրել են. «Barev dzez, haytnum enq, vor es gisher maqsaket enq dnelu Goris-Kapan trassayin, teseq inch eq anum, dzer tshar@ teseq. Harganqnerov` I. A.»: 

Այսօր ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հարցնում են՝ բա ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, պատասխանում է. «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին»:

Ապեր, մի հատ հեռախոսիդ sms-ները ստուգի, պետք է որ սաաբշենի եկած լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ