Նյութը գրելու պահին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի վերջին հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Նա մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել: Բայց ամենահետաքրքիրը, թերևս նրա պնդումն է, թե դաշնակից պետությունը գործակալներ չի պահում դաշնակից պետությունում:
Եթե Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը թարգմանվի օտար լեզուներով, ապա միլիոնավոր դիտումներ կգրանցի Յութուբում: Համաձայնեք, որ ամեն օր չի կարելի տեսնել, թե ինչպես է թեկուզև հատուկ ծառայության նախկին ղեկավարը նման դիլետանտ կարծիք արտահայտում:
Գուցե Քյարամյանը վատ տղա չէ, բայց պարզ է, որ ոչ ԱԱԾ ղեկավար աշխատելու ընթացքում և ոչ էլ դրանից հետո ձեռք չի բերել տարրական հմտություններ, որոնք նրան թույլ կտային աշխատելու ոչ թե ԱԱԾ ղեկավար, այլ շարքային օպերլիազոր հատուկ ծառայությունում:
Ամեն դեպքում, մի խորհուրդ ունենք Քյարամյանին: Ակադեմիական և մասնագիտական գիտելիքների պակասը կարող է լրացնել հետախուզության մասին ֆիլմեր և սերիալներ նայելով: Դրանից հետո հաստատ կիմանա, որ դաշնակից լինելը խոչընդոտ չէ գործակալներ ունենալու համար: Օրինակ՝ ԱՄՆ-ը գործակալներ ունի իր դաշնակից բոլոր երկրներում, որոնց երբեմն բացահայտում և ձերբակալում են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: