...

Գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 68,1 %-ը

Գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 68,1 %-ը

Օգոստոսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,1 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3,2 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից:
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.3 %-ը կամ 32.9 հազ. մարդ, նախորդ տարվա 29,0 հազ. մարդու փոխարեն:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68,1 %-ը, կամ 60.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 8.1 %-ով:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65,6 %-ը, կամ 39,4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 20.0 %-ը կամ 12.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 3,9 % կամ 2.3 հազ. մարդ:

Համաձայն վիճակագրության՝ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.7 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,5%-ը:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.4 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 18.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.6 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 53.8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողներինը` 9.2 %-ը:

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց թվաքանակը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.1%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 49.0%, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.9 %-ը։

Տարիքային կազմի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 20.0 %, 30-44 տարեկանները` 41.1 %, 45-54 տարեկանները` 20.2 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.7 %:

Գործազուրկների շուրջ 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Ի դեպ, տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 3002 և դադարեցվել՝ 8194 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում, 1.1 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 16.6 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 69.0 %-ը աշխատանքի տեղավորման և 13.3 %-ը այլ պատճառներով:

Իսկ նախորդ ամիս աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,8 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3 %-ով։

Գործազրկության աճի մասին են խոսում են նաև փորձագետները:

Հարկ է նշել, որ որոշ տնտեսագետների հաշվարկներով, մինչև տարեվերջ գործազրկությունը մոտ 80 հազարով կավելանա, և եթե 2018-ին 245 հազար գործազուրկ կար, որի մի մասը 2019թ. ստվերից եկավ, և թիվը դարձավ 210 հազար, ապա մինչև տարեվերջ այս թվին կգումարվի 80 հազար, և գործազրկության թիվը կմոտենա 300 հազարին։

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ