...

Աշխատանք փնտրողների թիվն աճել է

Աշխատանք փնտրողների թիվն աճել է

Հունիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,6 %-ով:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.2 %-ը կամ 32.3 հազ. մարդ, նախորդ տարվա 28.8 հազ. մարդու փոխարեն: Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 70.0 %-ը, կամ 60.8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.4 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65.8 %-ը, կամ 40.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 19.9%-ը կամ 12.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 4.0 % կամ 2.4 հազ. մարդ:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,7%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 18.0 %-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.6 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.9 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4 %-ը:

Համաձայն վիճակագրության՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ էկոնոմիկայի և ղեկավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց թվաքանակը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.2%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.8 %:

Տարիքային կազմի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 19.9%, 30-44 տարեկանները` 41.2 %, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.6 %:

Գործազուրկների շուրջ 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 13,9%, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 19,8 %, կրթության՝ 10,1, սպասարկման այլ ծառայությունների 16.6% և 39.6 % այլ ոլորտներում:

Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմում.

բարձր որակավորման բժշկական խնամքի և մանկաբարձության, առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) մասնագետները, կրթության բնագավառի, դասավանդողները, ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, համակարգիչների մասնագետները, միջին որակավորման՝ օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների տեխնիկները և օպերատորները, շինարարության և անվտանգության (հրշեջ, տրանսպորտային միջոցների, արտադրական գործընթացների, արտադրանքի և արտադրության) տեսուչները, միջին բժշկական անձնակազմի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) աշխատողները, հատուկ կրթության դասավանդողներ, ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, սոցիալական ոլորտի և արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները, ծառայություններ մատուցող աշխատողները: Ինչպես նաև բանվորական մասնագիտություն ունեցողները՝ շինարար-տեղակայողները և մասնագետները հարակից զբաղմունքների, սննդի, մանածագործական արդյունաբերության բանվորները, մորթեգործները, կաշեգործները և կոշկարները, գործիքագործ-փականագործները, հաստոցավարները, կարգաբերողները և հարակից զբաղմունքների մասնագետները;

ՎԱՐԿԱՆԻՇ

   1051 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ