...

Մեկ տարվա ընթացքում միրգը թանկացել է 14.2 %-ով

Մեկ տարվա ընթացքում միրգը թանկացել է 14.2 %-ով

Հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի շուկայում 3.5 % գնանկում է արձանագրվել: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0 % գնաճ:

Հունիսին մայիսի համեմատ 22.0 % գնանկում է եղել բանջարեղենի շուկայում:

Իսկ հունիսին 2019 թվականի հունիսի համեմատ բանջարեղենի շուկայում արձանագրվել է 4.6 % գնաճ: Ի տարբերություն բանջարեղենի, նախորդ ամսին միրգը թանկացել է 4.1 %-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 14.2 %-ով:

Ըստ ԱՎԿ-ի՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4 % գնանկում:

Ձվի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 19.2 %-ով, իսկ մայիսի համեմատ՝ 5.1 %-ով: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2 % գնանկում:

Շաքարավազի դեպքում էլ գնանկում ունենք: Շաքարավազի գինը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 5.3 %, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.9 %-ով:

Էժանացել են սուրճը, թեյը և կակաոն: Ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի դեպքում էլ 0.4-0.1 % գնանկում է եղել:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0 % և 8.8 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3 % և 0.4 % գնաճ:

Հիմա ոչ պարենային ապրանքների գների մասին: Հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5 % գնանկում:

Հունիսին մայիսի համեմատ հագուստի գները նվազել են 2.0 %-ով, կահույքինը, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 1.0 %-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.7 %-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.5 %-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.4 %-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 0.2 %-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահկարասունը՝ 0.1 %-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական զարդերի՝ 0. 8 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5 %, մաքրող, լվացող միջոցների՝ 0.4 % գնաճ։

Էժանացել է դիզվառելիքը: Հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2 % և 1.7 % գնանկում: Հունիսին 2019թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8 % և 27.8 %-ով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1230 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ