...

Մակարոնեղենի պահանջարկն ավելացել է

Մակարոնեղենի պահանջարկն ավելացել է

Մսամթերքի արտադրության ծավալներն աճել են:

Ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ արտադրվել է 7 853.1 տոննա թարմ կամ պաղեցված միս, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 7 665.3 տոննա:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Նախորդ տարվա համեմատ զգալի աճել են կաթի արտադրության ծավալները: Անցյալ տարվա 1 780.3 հազար լիտրի դիմաց այս տարի արտադրվել է 2 024.1 հազար լիտր:

2019 թվականի համեմատ էական փոփոխություններ կան նաև պանրի արտադրության ծավալներում: Պանիր նույնպես շատ ենք պատրաստել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ կաթնամթերքի մյուս տեսակների՝ թթվասերի, կաթնաշոռի արտադրությունում ևս աճ է արձանագրվել:

Թարմ հաց շատ ենք թխել: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ թխվել է 70 371.7 տոննա հաց, իսկ 2019 թվականի նույն ընթացքում՝  68 903.7 տոննա:

Նախորդ տարվա համեմատ մեծ քանակությամբ աճ է եղել մակարոնեղենի արտադրությունում: Անցյալ տարվա առաջին եռամսյակի 1 133.9 տոննայի փոխարեն այս տարի ունենք 1 710.6 տոննա արտադրանք:

Նվազել են օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների ծավալները:

Եթե 2019 թվականի երեք ամիսների դրությամբ արտադրվել է 850.8 հազար լիտր, ապա այս ընթացքում՝ 732.3:

Կոնյակի դեպքում էլ է անկում գրանցվել: Այս պահի դրությամբ պատրաստվել է 7 800.9 հազար լիտր կոնյակ, իսկ 2019-ին ավելի շատ՝ 8 326.2 հազար լիտր:

Ցուցանիշի նվազում կա նաև գինու դեպքում:

Խաղողի գինու արտադրության ծավալներն էլ են պակասել: 2019-ին պատրաստվել է 2 264.7 հազար լիտր, այս ժամանակաշրջանում գրեթե կիսով չափ քիչ՝ 1 870.4:

Փոխարենը շոշափելի աճ կա ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունում: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը 1.6 անգամ աճել է:

Պաշտոնական տվյալներով՝ սիգարետ քիչ ենք արտադրել: Մարտ ամսվա դրությամբ արտադրվել է 6 471.9 մլն սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ ծխախոտից, իսկ 2019 թվականի նույն ամսվա դրությամբ՝ 7 715.1:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ