...

Որ ապրանքներն են թանկացել

Որ ապրանքներն են թանկացել

Բանջարեղենն ու միրգն էժանացել են

Հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 % գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.5 % գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է բանջարեղենի և մրգի՝ 25.2 % և 10.3 % գնանկումը: Բանջարեղենի շուկայում հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4 %, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 25.2 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Միրգը նախորդ տարվա համեմատ թանկացել է 33.6 %-ով, իսկ անցյալ ամսվա համեմատ էժանացել 10.3 %-ով:
2020թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.13 %: Նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունեն 10.32 % տեսակարար կշիռ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.6 %, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 2.1 % գնանկում: Ձվի գինը հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ նվազել է 24.1 %-ով, իսկ հունիսի համեմատ՝ 8.7 %-ով:

Ըստ վիճակագրության՝ մեկ ամսվա ընթացքում մսամթերքի գինը նվազել է 1.1 %-ով, իսկ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է 4.0 % գնանկում:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.1 % գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`0.8 % գնանկում:

Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2 % գնանկում, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Անցյալ ամիս 2019 թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.8 % գնանկում, իսկ հունիսի համեմատ շաքարավազի շուկայում 0.5 % գնաճ է եղել:

Հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 10.6 %, իսկ հունիսի համեմատ՝ 0.2 % գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գները նվազել են

Ըստ ԱՎԿ-ի՝ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.3 %-ով:

2020թ. հուլիսին հունիսի համեմատ հագուստի, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 2.7 %-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.9 %-ով, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 0.8 %-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.6 %-ով, կահույքինը` 0.5 %-ով, դեղագործական ապրանքներինը, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝ 0.1 %-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոշոր և փոքր կենցաղային սարքերի՝ 0.1 %, մաքրող, լվացող միջոցների` 0.3 %, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4 %, ոսկերչական զարդերի 5.5 % գնաճ։

Բենզինի գինը թեև շաբաթներ առաջ նվազել էր, բայց, համաձայն վիճակագրության, հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9 % և 3.6 % գնաճ: Նշենք, որ 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1 % և 30.6 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 26.0 % և 25.2 %-ով։

Սակագներն աճել են

Պաշտոնական թվերով՝ մատուցված ծառայությունների ոլորտում հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4 %, իսկ հունիսի համեմատ՝ 0.3 % հավելաճ։

Հուլիսին նախորդ ամսվա համեմատ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.6 %-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 4.6 %-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 6.4 %-ով: Իսկ մատուցված ծառայությունների մյուս ոլորտներում սակագների էական փոփոխություններ չեն արձանագրվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ