...

Գովազդային ընդմիջում՝ 44 մլն դրամով

Գովազդային ընդմիջում՝ 44 մլն դրամով

ՀՀ վարչապետի աշխատակազմը միայն այս տարվա հունվարին մոտ 44 մլն դրամ է տրամադրել երկու ընկերությունների՝ կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստելու և դրանք հեռարձակելու համար։

Զարմանալի է, որ սովորաբար ամեն ինչ «օպտիմալացնող» ու իրար միացնող կառավարությունն այս անգամ չի փորձել նույն կերպ վարվել։ Հաշվի առնելով կառավարության գործունեության փաստացի արդյունքները՝ կարելի էր, օրինակ, այդ գումարով փոքրիկ ֆիլմ նկարել՝ «Ձախորդ Փանոսը», ու արդյունքում՝ միաժամանակ և՛ կառավարության աշխատանքը կլուսաբանվեր, և՛ ևս մի դասական ստեղծագործություն կէկրանավորվեր։

Իսկ այսպես՝ ստացվում է, որ հարկատուների գրպանից 44 միլիոն է հատկացվելու, որպեսզի ցույց տան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը զայրանում, երբ որևէ անպատասխանատու շինարար որևէ ցնցուղի «մոմենտով» նույն հարկատուների գրպանից մի 44 հազար դրամ է գողանում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ