...

Գուցե մեծանա՞ք

Գուցե մեծանա՞ք

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Արդեն ես էլ ունեմ #antinikol շապիկ. ամենամոդայիկ ու թրենդային շարժումից հետ չմնալու համար արեցի առաջին սելֆիս»:

«ՉԻ». Ապրեք, լուրջ ընդդիմադիրը հենց այսպիսին պետք է լինի: Այս իշխանություններին հեռացնելու գործում դո՛ւք արեցիք առաջին լուրջ գործը: Կարծում ենք, որ պատմաբաններն անպայման պետք է ֆիքսեն այս պահը, երբ բեկում առաջացավ, և հանրությունը գիտակցեց, թե ով պետք է առաջնորդի պայքարը:

Հաջորդիվ կարելի է «շուշաթրաշ» անել և հստակ մեսիջ ուղարկել հանրությանը, որ ներկան մերժվում է: Այնուհետև մի քանի նոր սելֆիներ են անհրաժեշտ, օրինակ՝ ուսից կախված «բարսետկայով»: Դա նույնպես հստակ մեսիջ կլինի, որ ուսապարկների ժամանակն ավարտվում է: «Դմփ-դմփ, հու»-ին էլ կարող է փոխարինել պարզ, բայց հասկանալի՝ «Կեցցե հունիսի 21-ը, ուռա՜»:

Իսկ ամենաճիշտը կլիներ այն, որ գայիք Հայաստան, անպայման չէ՝ գնայիք Սյունիք, գոնե փողոցում պայքարեիք, որ հասկանալի լիներ՝ դուրս եք եկել բամբակի մեջ պահելու ժամանակներից ու հոգեվիճակից: Իսկ այս տեմպերով ընդամենը ամիսներ անց կունենաք #antinikol գուլպաներ և, իհարկե, նոր սելֆի կանեք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ