...

Գտիր 10 տարբերություն

Գտիր 10 տարբերություն

Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան սիամական երկվորյակի հետ, դատելով այս երկուսի՝ վերջին շրջանի հանրային կեցվածքից, աշխատում է միևնույն ՓիԱռ կոմպանիան։ Ինչպես հայտնի է՝ քաղաքական գործչի արտաքին տեսքը, հագուստի ընտրությունից մինչև ժեստիկուլյացիա, միմիկա, ձայնի ուժգնություն, մեծ ազդեցություն են թողնում լսարանի վրա և ըստ այդմ՝ վանում կամ գրավում վերջինիս։ Ընթերցողը նկատած կլինի, որ նախկինների պրոպագանդան Նիկոլ Փաշինյանի կերպարը «վրձնելիս» պարտադիր շեշտում է վերջինիս ճղճղան ձայնն ու անհավասարակշիռ կեցվածքը։ Սարգսյանի ու Քոչարյանի հետ աշխատող փիառշիկներն էլ վստահաբար որոշել են իրենց «կլիենտներին» հանրությանը ներկայացնել այլ ամպլուայի մեջ՝ հանդարտ, հավասարակշռված՝ հակադրելով Փաշինյանի կերպարին։ Իսկ թե ինչպես է հանրությունն արձագանքում նրանց ջանքերին, կարելի է դատել ասցցանցերում Քոչարյանի ու Սարգսյանի մասնակցությամբ միջոցառումների տակ արված գրառումներից։ Մեծ մասամբ՝ ոչ նորմատիվային բառապաշարով շարադրված։ Ինչևէ։

Նկատենք, որ նույնիսկ հագուկապով են այս երկու ռեստավրացված գործիչները կրկնում միմյանց։ Երկուսն էլ հարցազրույցի ու ասուլիսի էին ներկայացել սպիտակ վերնաշապիկով՝ օձիքի հատվածի կոճակն արձակած վիճակում (փիառշիկները հաշվի են առել սպիտակ գույնի խորհուրդը՝ մաքրություն, անմեղություն), նույնաոճ կապտամոխրագույն տաբատով, անգամ նմանատիպ չարոխներով։ Եթե նկատել եք, երկուսն էլ, պատասխանելով իրենց ուղղված հարցերին, որպես ասվածի ամփոփում, խոսքի վերջում մերթ ընդ մերթ կիրառում էին «սա է» հերթապահ կապակցությունը։ ․․․Այնպես որ, 10 տարի Քոչարյանի և նույնքան էլ Սարգսյանի նախագահության օրոք ապրած հանրությունը, որը սովոր է եղել լսել Ղարաբաղի բարբառի ակցենտով ու ոչ ճիշտ հայերենով («որԵվհետև»-ը վկա) բարբառող, մեկը մյուսի շարունակությունը դարձած երկվորյակներին, այժմ առավել, քան երբևէ դժվար է տարբերակում նրանց՝ ո՞րն է Ռոբերտ Քոչարյանը, որը՝ Սերժ Սարգսյանը։ Գոնե Քոչարյանը հեռացրած չլիներ «օրենտիրը»՝ այտի խալը։

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ