...

Հակամարտության դադարեցման հնարավորությունները

Հակամարտության դադարեցման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է լինել ամենաօպտիմալ լուծումը, հաղորդում է ТАСС-ը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է կողմ լինեն բոլոր կողմերը:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի սկզբանե խոսք է գնացել Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն: Թեպետ չի ասել, թե ում հետ է նման պայմանավորվածությունների մասին խոսել՝ նախո՞րդ, թե՞ այս իշխանությունների: Չնայած, հիմա դա այնքան էլ էական չէ:

Եվ ահա Պուտինի այդ հայտարարությունից հետո Փաշինյանը խոսել է հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին: Ենթադրում ենք, որ սա լավ օրից չի ասել: Բավական բարդ իրավիճակ է ոչ միայն հակամարտության գոտում, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանում: Եվ իրավիճակը կարող է դուրս գալ զուտ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներից: 

Իրանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զորքեր է կուտակել, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորքերի կուտակման մասին են խոսում, ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով հորդորում է խուսափել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր մեկնելուց:

Ու այսօր էլ Ռուսաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ արցախյան պատերազմին մասնակցող՝ Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան: 

Հիմա մեր իշխանությունների խնդիրն է բոլոր ճանապարհներով հասնել պատերազմի դադարեցմանը, որպեսզի այն կրակի պես չտարածվի ամբողջ երկրով, իսկ հետո՝ նրա սահմաններից դուրս: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ