...

Համարյա Բաքու էինք հասնում

Համարյա Բաքու էինք հասնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է. «Մենք չենք պարտվել, հրադադար ենք կնքել մեզ համար անցանկալի ձևով»:

«ՉԻ». Վերջին երեք տարվա ընթացքում այս պատգամավորի անունը լսած չկայինք, բայց հենց խոսեց, պարզվեց՝ Հովիկ Աղազարյանի ռեինկարնացիան է: 

Իսկապես, չենք պարտվել: Համարյա Բաքու էինք հասնում, Գյանջան հողին էինք հավասարեցնում, էն էլ՝ ոնց եղավ, ինչ եղավ, որ պահին գլխներիս սարքեցին, չուզենալով մի հատ տհաճ հրադադար կնքեցինք: 

Ընդհանրապես, հրադադարները արտացոլում են պատերազմի արդյունքները: Պատմությունը դա է ցույց տալիս, պատերազմների ամբողջ լոգիկան դա է, որ դրա արդյունքներով կարողանաս քո համար ցանկալի հրադադար, պայմանագիր կնքես, որոնք կամրագրեն քո ձեռքբերումները: Բայց սա՝ համաշխարհային պատմության լոգիկան է: Հիմա «Իմ քայլում» նոր լոգիկա են ստեղծել, ինչպիսին չի եղել վերջին երեք հազար տարում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ