...

Հանրապետական լինելը դիագնոզ է

Հանրապետական լինելը դիագնոզ է

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որ պահին, որ մի Հայը դադարի մյուս Հային անվանել ժեխ, իսկ մյուսը՝ փոխարենը չանվանի նախկին կամ աթոռակռիվ, այդ պահից շանս կա, որ հայերը կլսեն միմյանց։

Հենց Հայերը սկսեն միմյանց լսել ու հասկանալ իրար, այդ պահից սկսված, ոչ մի թուրք, ու ոչ մի նիկոլազգի դավաճան այլևս չեն կարող կործանել մեր Հայրենիքը։

Նիկոլազգիների խնդիրն է բաժանել ու ծնկի իջած պահել Հայերին ու Հայաստանը։ Մեր խնդիրն է միավորել ու ամուր պահել Հայերին ու Հայաստանը»։

«ՉԻ». Մեղքներս ինչ թաքցնենք, առաջին նախադասությունն ընթերցելիս տպավորություն ստեղծվեց, որ հանրապետական Զաքարյանը խելքի է եկել և հասկացել, թե որքան անթույլատրելի է հայրենակիցներին պիտակավորելն ու վիրավորելը:

Բայց երկրորդ նախադասությունը եկավ ապացուցելու, որ հույս չկա՝ հանրապետական լինելը հավերժ դիագնոզ է:

Հետաքրքիր է, ըստ Զաքարյանի՝ Հայաստանում քանի նիկոլազգի կա: Ուրիշ թիվ չմեջբերենք, դեկտեմբերի 19-ին մի քանի տասնյակ հազար մարդ մասնակցեց Փաշինյանի կազմակերպած երթին: Հիմա դրանք բոլորը նիկոլազգի՞ են, թե՞ սելեկցիա եք անելու: Գուցե հիտլերյան Գերմանիայի օրինակով գանգերը ստուգեք և տարանջատե՞ք ոչ նիկոլազգիներին:

Առաջին հայացքից այս գրառումը միտված է ազգի համախմբմանը, բայց իրականում մեծ տարանջատում և թշնամություն առաջացնող է: Բայց դե հանրապետականների դեպքում դա անակնկալ չէ և լրիվ օրինաչափ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ