...

Հարցեր չունեք Երևան-Բադեն-Բադեն տրանզիտի վերաբերյալ

Հարցեր չունեք Երևան-Բադեն-Բադեն տրանզիտի վերաբերյալ

«Մենք լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակները տեղի ունեցող գործընթացների մասին, բայց գործող իշխանություններից որևէ մեկը դրանք չհերքեց։ Ռուսաստանում, ինչպես տեսանք, գործ հարուցվեց, վարչապետը պետք է փորձի սա հերքել, թեպետ փաստերը ցույց են տալիս, որ դա իր մոտ չի հաջողվելու։ Այս մասին կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Ինչպես կասեր Նաիրա Զոհրաբյանը, սա լրիվ ֆուտուրիզմ էր: Հանրապետականները սկսել են պայքարել կոռուպցիայի դեմ: Ճիշտ է, դեռ երիտասարդների մակարդակով, բայց հեռու չէ այն օրը, երբ պայքարին կմիանան նաև հանրապետական հնաբնակները: Ասենք՝ Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը կամ Դավիթ Հարությունյանը:

Բա որ «լսել եք քաղաքացի Մինասյանից», ինչո՞ւ ականջալուր չեք եղել նրա խոհարարական շոուի առաջին սերիայի ամենակարևոր ուղերձին: Այն է՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ապականել էին քաղաքական դաշտը և չէին թողնում արտահայտվել այնպիսի բյուրեղյա քաղաքացու, ինչպիսին է փեսա Միշիկը: Բա դուրս եկեք հանրապետական կուսակցությունից, մի-մի պաստառ վերցրեք ու բարձրացեք Ձորաղբյուր կամ, երբ դատում են Սերժ Սարգսյանին, գնացեք դատարանի դիմաց և բղավեք՝ «Չունենք կրկեսի վերածելու հայրենիք, որի ղեկավարը Երևան-Բադեն-Բադենը սարքել էր տրանզիտ և այնտեղի կազինոներում խայտառակ էր անում մեր երկիրը»:

Կարող եք նաև «Սպայկա» ընկերության օֆիսի դիմաց հանրահավաք անել: Հիշեցնել այդ ընկերության սեփականատերերին, որ տարիներ շարունակ թալանել են հայրենակիցներին՝ չթողնելով, որ այլ արտահանողներն ավելի թանկ գնով գնեն գյուղացիների ապրանքները և արտահանեն, ասենք, Վորոնեժ:

Կարող եք բարձրանալ «Պլանի գլուխ» և հանրահավաք անել Լիսկայի տան դիմաց: Պահանջել, որ բացատրություններ տա, թե ինչպես է թալանել Սյունիքը և դղյակներ կառուցել: Չմոռանաք նաև հարցնել Փարիզի առանձնատների մասին:

Այնպես որ՝ Հայկ ջան, եթե որոշել եք աղբ թափել, ճիշտ կլինի սկսեք ձեր բնակարանից: Հավատացեք, այն ձեզ մոտ անհամեմատ շատ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ