...

Հասարակական ատելությունը պայմանավորված է նաև ներկա գնահատականներով

Հասարակական ատելությունը պայմանավորված է նաև ներկա գնահատականներով

«...Բայց կարող եմ ասել, որ եթե 2008-ին մենք եղել ենք ռացիոնալ մոտեցումների դաշտում, ապա 2018-ից մեր քաղաքական, պետական կառավարման համակարգը՝ իրավականով հանդերձ, հայտնվել է իռացիոնալ գործողությունների հարթության մեջ»,- Հրապարակին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական Արտակ Զաքարյանը:

«ՉԻ». Բոլոր այն անհատները, որոնք հույս ունեին, որ հանրապետականից կարելի է ստանալ որակյալ ընդդիմություն, պետք է իրենց մեջ ուժ գտնեն և խոստովանեն՝ հանրապետականից ոչինչ էլ դուրս չի գա: Անգամ 2018 թվականին այդ ուժի մասշտաբային մերժումը նրանց ոչինչ չսովորեցրեց, և միակ հետևությունը, որ արել են՝ չմոռանալ ոչինչ և հարմար առիթի դեպքում վրեժխնդիր լինել հասարակությունից:

2008 թվականին արյան մեջ խեղդեցին ժողովրդի ըմբոստությունը, քանի որ չհամակերպվեցին ընտրակեղծիքների հետ, հարյուրավոր մարդկանց ճակատագրեր խեղեցին՝ պետությունը երկար տարիներ վերածելով թալանի աղբյուրի, և դա հիմա ցինիկորեն անվանում են ռացիոնալ մոտեցումներ:

Եվ պետք է խոստովանել, հանրապետականների նկատմամբ հասարակության ատելությունը հարմարված է ոչ միայն նախկին հանցագործություններով, այլ նաև Զաքարյանի նմանների գնահատականներով: Թերևս միայն Սերժ Սարգսյանն է, որ այնքան էլ կտրված չէ իրականությունից և ասում է՝ «Ձերբակալեք ինձ, որ ժողովուրդը երջանկանա»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ