...

Հաշիվն էլ խառնեցինք

Հաշիվն էլ խառնեցինք

Երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ու ձերբակալել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին: Վերջինիս կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որն այսօր կքննվի Շենգավիթի դատարանում:

«ՉԻ». Ընդհանրապես, մենք Պատրոն Դավոյին խորհուրդ կտանք բնակարան գնել ԱԱԾ մեկուսարանի շենքին հարակից տարածքում:

Դե, Պաշտպանության նախարարությանը զենք մատակարարող ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանին շուտ-շուտ են բռնում, ու ավելի շուտ-շուտ ազատ արձակում:

Որ տունը մեկուսարանին մոտիկ լինի, ահագին գործը կհեշտանա. կրիտիկական օրերը հենց սկսվեն, տնից դուրս կգա, միանգամից մեկուսարան կմտնի: Էլ մեքենա կանչել, ոստիկանություն, խցանումներ, բան, էդ սաղ մեջտեղից կվերանա, բյուջեն ահագին փող կտնտեսի:

Իսկ հենց բաց թողնելու ժամը գա, մեկուսարանի դռնից դուրս կգա, տան դուռը կբացի: Էժան, արագ, օպերատիվ: Ոչ էլ կներվայնանա: 

Արդեն հաշիվը խառնել ենք, թե էս մարդուն քանի անգամ են կալանավորել, ազատ արձակել: Երևի ԱԱԾ-ում կամ իրավապահ մարմիններում էլ կան մարդիկ, ում մոտ տարվա մեջ մի քանի անգամ կրիտիկական օրեր են սկսվում, այդ դեպքում Պատրոն Դավոյին են հիշում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ