«Պարոն Գալստյանն ազատության մեջ է։ Գրավը վճարվել է, այս պահին ազատության մեջ է»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։
«ՉԻ». Մենք մի անգամ արդեն գրել էինք, որ Պատրոն Դավոն լավ կանի՝ ԱԱԾ շենքի մոտ տուն առնի: Որովհետև արդեն հաշիվը խառնել ենք, թե նրան քանի անգամ են կալանավորել, քանի անգամ բաց թողել:
Ֆունտը հպարտանում էր, որ նստել է ցարի, բոլշևիկների, մենշևիկների օրոք.... Դավիթ Գալստյանն էլ կարող է հպարտանալ, որ նստել է տարվա բոլոր «եղանակների օրոք», ազատ արձակվել բոլոր «ամիսների օրոք»:
Հ.Գ. Այս պահի դրությամբ Պատրոն Դավոն առայժմ ազատության մեջ է: