...

Քնից զարթնեցին

Քնից զարթնեցին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով.

«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:

«ՉԻ». Դե բարև ձեզ: Այսօր 2021 թվականի հունվարի 19-ն է: Գրեթե մեկ տարի առաջ՝ 2020թ. փետրվարի 19-ին, «Սիվիլնեթը» մի մեծ հոդված էր հրապարակել այս Դավիթ Գալստյանի գործունեության մասին:

Նշվել էր, որ կասկածելի վարքուբարքով աչքի ընկնող այս անձնավորությունը հայտնվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ 

Եվ այս ամենը խոչընդոտ չի եղել, որ Դավիթ Գալստյանը հանդիպեր Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի հետ, նրան պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքվեր՝ Հայաստանում «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն սկսելու համար:

Ու այդ հրապարակումից մի տարի հետո հանկարծ քնից զարթնել են. թե բա, առանձնապես խոշոր չափերի գումար է յուրացրել: Իսկ մի տարի առաջ ինչո՞վ էիք մտածում, երբ բազմաթիվ զեղծարարությունների մեջ մեղադրվող մարդու հետ գործարքների մեջ էիք մտնում:

Այս հարցին առաջինը պետք է Դավիթ Տոնոյանը պատասխանի: Կարծես վերջինս էր խիստ հավանում Դավիթ Գալստյանին ու նրան տեղ տալիս մեր մոտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ