...

Շուտով, Գինեսի գրքում

Շուտով, Գինեսի գրքում

ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի, հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:

«ՉԻ». Այստեղ երկու տարբերակ կա. կամ կայֆավատ են լինում՝ Պատրոն Դավոյին օրումեջ կալանավորելով ու ազատ արձակելով, կամ էլ նրա հետ որոշակի պայմանավորվածություն կա. օրինակ՝ իրեն որոշակի գումարի դիմաց 10 օրով բաց են թողնում, որ գնա տուն, լողանա, թրաշվի, մի կտոր հաց ուտի, հարևանների հետ գյալաջի տա, հետո վերադառնա մեկուսարան, բայց դա ձևակերպվի որպես կալանավորում:

Ուրիշ տարբերակ չկա: Այսինքն, չէ, մի հատ վարկած էլ կա, որ այսպիսով Դավիթ Գալստյանին ցանկանում են Գինեսի ռեկորդների գրքում գրանցել՝ որպես պատմության մեջ ամենաշատը կալանավորված ու ազատ արձակված մարդ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ