...

Հաստակողության մաստեր կլաս

Հաստակողության մաստեր կլաս

«Մինչև անհատական ակտ չընդունվի, ես չեմ համարում, որ իմ լիազորությունները դադարեցված են»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Ալվինա Գյուլումյանը:

«ՉԻ». Սա այլ կերպ, քան հաստակողության մաստեր կլաս անվանելը դժվար է: Խեղճ խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ ընդունեց, որ պրծնի Գյուլումյանից և ևս երկուսից, իսկ տիկինը հայտարարում է, որ իր անունով օրենք է ցանկանում: Օրենքի անվանումը մոտավորապես այսպես կհնչի. «Օրենք Ալվինա Գյուլումյանից պրծնելու մասին, հատուկ շեշտում ենք՝ տիկին Գյուլումյանն այլևս ՍԴ դատավոր չէ, համակերպվե՛ք, ընկեր Ալվինա»:

Թերևս դրանից հետո էլ տիկին Գյուլումյանը երևի չբացի տան դուռը, փոստատարից չստանա ծանուցագիրը և շարունակի հարցազրույցներ տալ, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ուստի շարունակում է իրեն համարել ՍԴ անդամ:

Ահա այս արժեհամակարգի և պրոֆեսիոնալ որակների դատավորներից է կազմված եղել ՍԴ-ն: Հանուն ճշմարտության նշենք, որ հիմա էլ այնտեղ կան նույն որակի մարդիկ: Դռնից հանում ես, պատուհանից են մտնում:

Նույն կերպ նաև լեգիտիմացրել են կեղծված ընտրությունները: Ասենք, իշխանությունը նկարել է 1 միլիոն ձայն, չեք կարողանում ապացուցել, որ 500 հազարը կեղծված է եղել, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

Այս թատրոնի հաջորդ արարը նվիրված է լինելու Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի աշխատասենյակից դուրս հանելուն: Ամենայն հավանականությամբ կփոխի աշխատասենյակի կողպեքները, իսկ այնուհետև կհայտարարի, որ ոստիկանները իր նախկին աշխատասենյակից արժեքավոր իրեր են գողացել: Ասուլիս կհրավիրի, հայտարարություններ կանի և, իհարկե, ստաժը չկորցնելու համար կդիմի ՄԻԵԴ: Նա արդեն վաղուց կորցրել է հաշիվը, թե քանի ապտակ է ստացել Եվրոպական դատարանից:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1175 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ