...

Ճանաչենք իրական ձրիակերներին

Ճանաչենք իրական ձրիակերներին

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններն իրեն չեն վերաբերում, քանի որ ինքը պաշտոնավարել է 12 տարուց քիչ: Այն հարցին, թե այդ դեպքում է 2014-ին ՍԴ դատավոր նշանակվելիս հայտարարել, որ իր աշխատանքը անընդհատ է եղել և պետք է դրա համար հավելավճար ստանա, ասել է. «Գիտեք՝ ինչ, ես ինձ համարել եմ դատավոր, իհարկե, որովհետև դատավորի ստաժի հավելավճարը ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորի համար է, այլ ցանկացած ատյանում՝ դատավոր աշխատելու համար»:

«ՉԻ». Ջոգում ե՞ք, ՍԴ-ում «կռուտիտի» ինչ վարպետներ են պաշտոնավարել: Այսինքն, երբ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատանքի է ընդունվել, ասել է, ինձ հավելավճար կտաք, քանի որ Սահմանադրական դատարանում արդեն աշխատել եմ տարիներ առաջ, ստաժս մեծ է: 

Իսկ հիմա ասում է՝ չէ՜, ես նկատի եմ ունեցել ընդհանրապես դատարաններում աշխատելու ստաժը: Թե ինչ կապ ունի ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական դատարանի հետ, չի ասում: ՍԴ-ի մասին օրենքը վերաբերում է ՍԴ դատավորներին, ոչ թե՝ ընդհանրապես դատավորներին:

Փող աշխատելուց հազար ու մի հնարք են կիրառում, բայց հենց պատասխան տալու ժամանակն է գալիս, թե բա՝ իմ ստաժը ուրիշ է: Ու սրանք այսքանից հետո Վահե Գրիգորյանին են անուն կպցնում, մեղադրում ձրիակերության մեջ:

Փաստորեն, Ալվինա Գյուլումյանը 6 տարի շարունակ պետության հաշվին հավելավճարներ է ստացել ոչ մի բանի համար: Կամ էլ՝ թող այդ գումարները հետ տա, հետո նոր հայտարարի, թե 12 տարուց քիչ է աշխատել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ