...

Աշխատասենյակը էլիտար շենքում բնակարան չէ

Աշխատասենյակը էլիտար շենքում բնակարան չէ

Միշիկական մամուլը որպես սենսացիա է ներկայացնում փաստը, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը տեղափոխվել է ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը: Կարծես այդ աշխատասենյակը սեփականաշնորհված էր, և Գրիգորյանը ապօրինի տիրացել է ուրիշի գույքին:

Սա քոչարյանական տրամաբանության շարունակությունն է: Հիշեցնենք, որ օրերս նա հայտարարեց, որ ինքն է որոշել, թե ով պետք է լինի իր ժառանգորդը: Կարծես հայրական տունը կամ բիզնեսն էր ժառանգում, և ինքը պետք է որոշեր, թե տղաներից որն է ավելի պատրաստ ընտանեկան գործը շարունակելու համար:

Սա սարգսյանական տրամաբանության շարունակությունն է: Հիշեցնենք, որ նա սեփականաշնորհեց կառավարական առանձնատունը, սակայն օրեր անց ստիպված հետողորմյա արեց, քանի որ առերեսվեց հասարակական կարծիքի դիմադրության հետ:

Թե Ալվինա Գյուլումյանն այնպիսի ծառայություններ էր մատուցել սահմանադրական արդարադատությանը, որ պետք է կողպեին աշխատասենյակը և վահանակ փակցնեին՝ այստեղ աշխատել և ստեղծագործել է մեծանուն իրավաբան Ալվինա Գյուլումյանը:

Նախկիններն այնքան խորն էին ընդունել, որ պետությունը իրենց սեփականությունն է, որ անգամ երկու տարի հետո ի վիճակի չեն հասկանալու՝ մերժվեցին հենց այդ կործանարար ընկալման պատճառով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ